Մ23 ԵԱ. Հայկ Խլոյանը՝ բրոնզե մեդալակիր
Սպորտ
Հայկ Խլոյանը բրոնզե մեդալ նվաճեց Բուխարեստում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Հայաստանի թիմի վերջին մասնակիցը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ լիտվացի Մինդաուգաս Վենտաիկիսիի նկատմամբ:
Հայաստանի ներկայացուցիչը նախորդ օրը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին (2:3), որը հասել է եզրափակիչ եւ հայ ըմբիշին պայքարը շարունակելու հնարավորություն տվել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)