Տղամարդը ձեռքերով խոշոր ձուկ է բռնել ավտոճանապարհին (տեսանյութ)
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ուոթսոնվիլ քաղաքի բնակիչը սաստիկ ջրհեղեղից հետո մերկ ձեռքերով խոշոր ձուկ է բռնել ավտոճանապարհին։ Այս մասին հայտնում է KSBW-ն։
Կալիֆորնիայում անձրևները հեղեղումներ են առաջացրել։ Ականատեսների կողմից արված ձայնագրություններից մեկում երևում է, թե ինչպես է տղամարդը դուրս գալիս ավտոճանապարհ և մերկ ձեռքերով բռնում մեքենաների միջև լողացող մեծ ձկանը։ Դրա երկարությունը մոտ 60 սանտիմետր էր։
Ջրհեղեղի հետեւանքով 10 հազար մարդ տարհանվել է տներից։ Ճանապարհներն ու ավտոճանապարհները հայտնվել են ջրի շերտի տակ։ Օքլենդում ականատեսները նկատել են բադերի ընտանիքի, որը լողում էր մայրուղու երկայնքով:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն