Սերբիայի և Կոսովոյի առաջնորդները բանակցություններ կվարեն հարաբերությունների կարգավորման շուրջ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին կհանդիպեն Հյուսիսային Մակեդոնիայում՝ հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությունը շարունակելու համար, հայտնում է RTK-ն։ Պորտալի տվյալներով՝ բանակցությունները կանցկացվեն Օխրիդում՝ Եվրամիության ներկայացուցիչների միջնորդությամբ։
«Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն և կստորագրեն Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորման եվրոպական ծրագրի իրագործումը։ ԵՄ արտաքին և հարևանության քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը սկզբում առանձին հանդիպումներ կունենա երկու երկրների ղեկավարների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, Հյուսիսային Մակեդոնիայում բանակցությունների շրջանակներում սպասվում է նաև Վուչիչի և Կուրտի երկկողմ հանդիպում Բորելի մասնակցությամբ։ Միեւնույն ժամանակ, երկխոսության գործընթացին կարող է մասնակցել նաեւ Արեւմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)