Վահան Քերոբյանը ծանոթացել է «Cisco Internetworking» հայաստանյան մասնաճյուղի խնդիրներին
ՀասարակությունԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 15-ին այցելել է «Cisco Internetworking» ընկերության հայաստանյան մասնաճյուղ, որը նախագծում, արտադրում և վաճառում է ինտերնետ պրոտոկոլի վրա հիմնված ցանցեր, կապի և ՏՏ ոլորտին առնչվող այլ պրոդուկտներ, տրամադրում ծառայություններ:
Նախարարությունից հայտնում են, որ Վահան Քերոբյանն ընկերության գործադիր տնօրեն Մերի Բեգլարյանի և ինժեներական բաժնի ղեկավար Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ընկերության գործունեությանը, առաջիկա ծրագրերին և առկա խնդիրներին:
Նախարարը ներկայացրել է նաև պետության կողմից իրականացվող տնտեսության արդիականացման միջոցառումը, որի միջոցով ընկերությունը կարող է ընդլայնել հնարավորությունները և ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների։