Անչելոտին խոսել է Բենզեմայի վնասվածքի մասին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Լիվերպուլի» հետ 1/8 եզրափակչի խաղից հետո (1-0) խոսել է հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքի մասին։
Բենզեման երկրորդ խաղակեսում վնասվածք ստացավ և փոխարինվեց 82-րդ րոպեին,- հայտնում է armsport-ը։
«Տհաճ իրավիճակ էր, բայց կարծում եմ, որ նա պատրաստ կլինի կիրակի օրը խաղալ Էլ Կլասիկոյում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Լա Լիգայի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա մարտի 19-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)