Սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438․ ՊԵԿ Պատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի Ադրբեջանին Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ Ներքին Գետաշենում 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Գառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատություն Աննա Վարդապետյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազին Կաթողիկոսի եղբորն ու զարմիկին 7,5 տարվա ազատազրկում է սպառնում․ պաշտպանը բողոքարկելու է վճիռը Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ «Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան ԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվել Լիդյա Մանթաշյան․ Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար Առաջիկա մեկ տարում Հայաստանի առջև երեք քաղաքական սցենար է՝ սահմանադրություն, արտահերթ ընտրություններ կամ իմպիչմենտ. Աշոտյան 

Բրյուսովի ռեկտորի ժ/պ-ի նշանակումը միտված է քաղաքական վերահսկողության տակ վերցնել համալսարանը. «Համախմբում»

Հասարակություն

ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), ինչպես նաև՝ Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձևավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվի կամքին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Համախմբում» նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ապօրինի հիմքերով նշանակված ժամանակավոր պաշտոնակատարին բուհի գիտխորհրդին են ներկայացրել ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։

Այս ապօրինության իրավական հիմք է ներկայացվում «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը, համաձայն որի, «եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է երեք անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»։

Հարկ ենք համարում շեշտել, որ «Հիմնադրամների մասին» օրենքի այս դրույթը չի կարող վերաբերել հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող բուհերին, քանի որ այս կերպ խաթարվում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետը․ իսկ Սահմանադրությունը գերակա է օրենքի նկատմամբ։

Հիշեցնում ենք, որ ՀՀ սահմանադրության նշված դրույթի համանման խախտմամբ 2021թ․ ամռանը գործող իշխանությունները ձևավորեցին Երևանի պետական համալսարանի կառավարման ժամանակավոր խորհուրդ և կատարեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ապօրինի նշանակում։ Հիշեցնում ենք նաև, որ դեռ 2021 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը հենց այն պատճառաբանությամբ, որ նշված օրենքի նախագծում նախատեսվել էր գործադիր իշխանության գերակայություն բուհերի կառավարման խորհուրդների կազմերը ձևավորելու հարցում։

Հետևապես, խստիվ դատապարտում ենք Բրյուսովի անվան պետական համալսարանի կառավարման ժամանակավոր խորհուրդ ձևավորելու և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումները։

Հայտարարում ենք, որ ռեկտորի ժ/պ-ի նշանակումը քաղաքական է և միտված է քաղաքական վերահսկողության տակ վերցնել Բրյուսովի անվան պետական համալսարանը, վերացնել այստեղ առկա ազատամտության ավանդույթները։ Ակնհայտ է, որ այս գործելակերպը Հայաստանում բռնապետության հաստատման հերթական դրսևորումն է, ինչին պետք է հանրային դիմադրություն ցույց տրվի։

Ուստի՝ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ այս ապօրինի ու հակասահմանադրական որոշումը կյանքի կոչող պաշտոնատար անձանցից, այդ թվում ԿԳՄՍ նախարարից պահանջում ենք մնալ պաշտոնական լիազորությունների մեջ, չխախտել ՀՀ սահմանադրությունը, օրենքներն ու ԲՊՀ կանոնադրությունը։

Կոչ ենք անում ԲՊՀ դասախոսներին, ուսանողներին, վարչական ու տեխնիկական անձնակազմերին չտրվել գործող իշխանությունների շանտաժին, պայքարել բուհի ինքնավարության և արժանապատվության համար։ Կոչ ենք անում Հանրապետության բոլոր դասախոսներին և ուսանողներին սատար կանգնել ԲՊՀ-ի՝ իր արդար բողոքն արտահայտող կոլեկտիվին։ 

 Սատարում ենք օրինականության վերականգնման համար պայքարող համալսարանականներին և հայտնում՝ օրենքի սահմաններում հնարավոր բոլոր ձևերով աջակցություն ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845,438․ ՊԵԿԻրանը հայտարարել է երկրի զինված ուժերում նոր անօդաչու թռչող սարքի ժամանման մասինՊատերազմի ու դիվանագիտության թեժ զարգացումները. ՀՀ սահմանը հատած հովիվը կվերադարձվի ԱդրբեջանինՄոլդովացի ֆերմերները պատրաստ են բողոքի ցույցեր անցկացնել տրակտորներով՝ սկսած հոկտեմբերի 31-իցԱյնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄՎրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ Ներքին Գետաշենում 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակիՖրանսիայի իշխանությունները ոստիկանությանը հետ են կանչել արձակուրդից՝ բողոքի ցույցերի ժամանակ լրացուցիչ ուժեր տրամադրելու համարԳառնիկ Դանիելյան․ Հայաստանում կալանքը դարձել է պատժի մեխանիզմ, գործում է ընտրովի արդարադատությունԱննա Վարդապետյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազինՊեսկովը նշել է, որ Պուտինի գրաֆիկում ներկայումս Թրամփի հետ զրույց չի նախատեսվումԿաթողիկոսի եղբորն ու զարմիկին 7,5 տարվա ազատազրկում է սպառնում․ պաշտպանը բողոքարկելու է վճիռը Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբԼեհաստանը հերքել է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման մասին տեղեկությունները«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ ՍրբազանԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԼատվիան 12 միլիոն եվրո է հատկացրել իր արևելյան սահմանների ռազմականացմանըԼիդյա Մանթաշյան․ Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համարՊեսկովը մեկնաբանել է Պուտինի հնարավոր մասնակցությունը G20 գագաթնաժողովինԴանիան երկու մատակարարներից 1 միլիարդ դոլարով հեռահար հրթիռներ կգնիԱռաջիկա մեկ տարում Հայաստանի առջև երեք քաղաքական սցենար է՝ սահմանադրություն, արտահերթ ընտրություններ կամ իմպիչմենտ. Աշոտյան#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԳրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքըԲուժքույրը փորձել է դատապարտյալին փոխանցել ականջակալներ և USB լարՍահմանը հատած ադրբեջանցին վերադարձվե՞լ է ԱդրբեջանՌուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմիններըԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Պետք է դուրս գանք տգիտությունից»․ Փաշինյանը՝ պատմության և Ղարաբաղի հարցի մասինՉի կարելի մարդու անունը շոշափել, ու նրա կյանքը կործանել․ ՓաշինյանԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում Էբոլայի դեպքերի աճի մասինՓաշինյան․ Ադրբեջանի հետ պետք է շարունակական աշխատենք խաղաղության պայմանագրի ուղղությամբՍարդարապատում երեք տղամարդու տներում զենք ու փամփուշտներ են հայտնաբերվել«Նյու Յորք Թայմս»-ը տեղեկացել է նոյեմբերի 3-ից հետո Իրանին նոր հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասինՓաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալՏեխնիկական խափանման պատճառով հարկ վճարողներին չեն տուգանի․ Էդուարդ ՀակոբյանԿամ դուրս ենք գալիս նույն ցիկլից, կամ ես անելիք չունեմ Հայաստանում․ ՓաշինյանԶելենսկին խոստովանել է Կիևի ձեռնարկություններին և էներգետիկ օբյեկտներին հասցված վնասըՓաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ ՓաշինյանՌուսաստանն ու Միացյալ Նահանգները երեկ հիանալի երկխոսություն ունեցան․ ԴմիտրիևՎաշինգտոնի հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար. ՓաշինյանՈւիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ ՆահանգներԿալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտելՀայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթWP. Սպիտակ տունը պահանջել է վերսկսել Մեքսիկայի սահմանին արգելապատնեշների կառուցումըԹող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են. Փաշինյան«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասինՄակրոնը նոր բողոքի ցույցերից առաջ հանդիպում կանցկացնի ներքին հետախուզության ներկայացուցիչների հետ Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասինԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին
Ամենադիտված