Օնիկ Գասպարյանը հրավիրվել է ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով
ՀասարակությունԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն այս պահին Ազգային ժողովում է։ Նրան հրավիրել են 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով՝ հարցաքննության։ Նրա ԱԺ-ում լինելու տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ ավելացնելով, որ հարցաքննություն չէ։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ՝ 6-ամսյա ժամկետով։ Վերջերս հանձնաժողովի աշխատանքների ժամկետը երկարաձգվեց ևս 6 անմսով։