Մարդասպանը վերադարձել է հանցագործության վայր՝ ոստիկաններին ծաղրելու համար
ԱյլԱնգլիայում մարդասպանը վերադարձել է հանցագործության վայր՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում հետաքննությունը և ոստիկաններին ծաղրելու համար, գրում է Daily Star-ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ 26-ամյա Բաֆ Հեկկոն վերադարձել է հանցագործության վայր և տեսագրվել։ Բրիտանացին, ով հարբած է եղել, սպաներին ասել է, որ գիտի, թե ինչ է տեղի ունեցել այդտեղ։ Բացի այդ, տղամարդը սկսել է ծաղրել պարեկին ու ծիծաղել։
«Ես չեմ պատրաստվում ձեզ ասել իմ անունը, քանի որ դա ինձ չի հետաքրքրում», - պատասխանել է Բաֆը:
Ավելի ուշ Հեկկոն ձերբակալվել է ոստիկանության կողմից, երբ հետաքննությունն ապացուցել է նրա մասնակցությունը հանցագործությանը։ Պարզվել է, որ բրիտանացին սպանել է իր կնոջ սիրեցյալին՝ նրանց միասին բռնացնելով։ Մարտի 14-ին Բաֆը դատապարտվել է ցմահ ազատազրկման։
«Նա ձերբակալվել է սպանության կասկածանքով»,- ասվում է հաղորդագրությունում։