Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբ «Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ Սրբազան ԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվել Լիդյա Մանթաշյան․ Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համար Առաջիկա մեկ տարում Հայաստանի առջև երեք քաղաքական սցենար է՝ սահմանադրություն, արտահերթ ընտրություններ կամ իմպիչմենտ. Աշոտյան #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը Բուժքույրը փորձել է դատապարտյալին փոխանցել ականջակալներ և USB լար Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվե՞լ է Ադրբեջան Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին «Պետք է դուրս գանք տգիտությունից»․ Փաշինյանը՝ պատմության և Ղարաբաղի հարցի մասին Չի կարելի մարդու անունը շոշափել, ու նրա կյանքը կործանել․ Փաշինյան Փաշինյան․ Ադրբեջանի հետ պետք է շարունակական աշխատենք խաղաղության պայմանագրի ուղղությամբ 

Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ, նա պարտությունից հետո էլ շատ անելիք ուներ. Անդրանիկ Քոչարյան

Քաղաքական

Շատ բան չեմ կարող բացահայտել, բայց այո, մեր հանդիպումը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ շարունակվելու է: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հաղորդում է News.am-ը:

«Պարոն Գասպարյանի  այցելությունից առաջ քննիչ հանձնաժողովի հրավերով ԳՇ ներկա պետն էր եկել, որը Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարեւորագույն վարչություններից մեկի ղեկավարը, օպերատիվ վարչության պետը: Բնականաբար, մենք ունենք ցանկ եւ հրավիրելու ենք օպերատիվ իրավիճակին քաջ տիրապետող ամենակարեւոր ռազմական պաշտոնյաներին: Դրա համար սկսեցինք ներկայիս ԳՇ պետով, հաջորդը պետք է լիներ պատերազմի տարում բանակը ղեկավարած պաշտոնյան՝ գեներալ Գասպարյանը: Ի տարբերություն շատ-շատերի, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքեց, այսօր առնվազն 6 ժամ հանձնաժողովը լսել է ԳՇ նախկին պետին: Այն ինչ արձանագրեցինք, շատ կարեւոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում լուծելու համար»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ Օնիկ Գասպարյանի հետ քննարկել են բոլոր մանրուքները՝ սկսած պատերազմից առաջ բանակի վիճակից, սպառազինությունից, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու եւ այլ խնդիրներից. «Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան  պետք էր: Եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլիներ:

Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ: Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում: Հետագայում Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց իր զինվորականի պահվածքը, եւ այսօր էլ համոզված եմ, որ նախաքննական մարմինը Օնիկ Գասպարյանի կարիքն զգում է: Կարծում եմ՝ ինքը իր գիտելիքներն ու ինֆորմացիան կիսում է նախաքննական մարմնի հետ:

Այո, ռազմական հեղաշրջման փորձ եղել է: Բայց մեր երկիրը մի հատ է եւ զինվորականությունը երբեք չի կարելի գրկաբաց բերել ներքաղաքական խմորումների դաշտ եւ փորձել բանակն օգտագործել բազուկների ցուցադրության համար: Բանակին պետք էր հանգիստ թողնել»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հույս հայտնեց, որ այս հանձնաժողովի զեկույցը չի արժանանա ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցի ճակատագրին եւ ավելի մեծ չափով կհրապարակվի. «Այն ժամանակ էլ մենք չենք  գնում մեղավորներին գտնելու, այլեւ մեր սխալները գտնելու եւ ուղղելու ճանապարհով: Քննիչ հանձնաժողովների իմաստը հենց դա է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատական նիստերի ձգձգումը պայմանավորված է ապացույցների մեծ ծավալով և կողմերի ծանրաբեռնվածությամբԼեհաստանը հերքել է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման մասին տեղեկությունները«Այս իշխանությունն է պետության համար համար մեկ սպառնալիքը»․ ՍրբազանԲՏԱԱԲ նախարարի անունով կեղծ տելեգրամյան հաշիվ է բացվելԼատվիան 12 միլիոն եվրո է հատկացրել իր արևելյան սահմանների ռազմականացմանըԼիդյա Մանթաշյան․ Լուրեր կան, որ դատական գործը դիտավորյալ ձգձգում են՝ այն այլ դատավորի փոխանցելու համարՊեսկովը մեկնաբանել է Պուտինի հնարավոր մասնակցությունը G20 գագաթնաժողովինԴանիան երկու մատակարարներից 1 միլիարդ դոլարով հեռահար հրթիռներ կգնիԱռաջիկա մեկ տարում Հայաստանի առջև երեք քաղաքական սցենար է՝ սահմանադրություն, արտահերթ ընտրություններ կամ իմպիչմենտ. Աշոտյան#ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստըԳրանցվել է Շամոնդա վիրուսից մարդու մահվան առաջին դեպքըԲուժքույրը փորձել է դատապարտյալին փոխանցել ականջակալներ և USB լարՍահմանը հատած ադրբեջանցին վերադարձվե՞լ է ԱդրբեջանՌուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմիններըԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակը հափշտակած երիտասարդին«Պետք է դուրս գանք տգիտությունից»․ Փաշինյանը՝ պատմության և Ղարաբաղի հարցի մասինՉի կարելի մարդու անունը շոշափել, ու նրա կյանքը կործանել․ ՓաշինյանԱՀԿ-ն հայտնել է Աֆրիկայում Էբոլայի դեպքերի աճի մասինՓաշինյան․ Ադրբեջանի հետ պետք է շարունակական աշխատենք խաղաղության պայմանագրի ուղղությամբՍարդարապատում երեք տղամարդու տներում զենք ու փամփուշտներ են հայտնաբերվել«Նյու Յորք Թայմս»-ը տեղեկացել է նոյեմբերի 3-ից հետո Իրանին նոր հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասինՓաշինյան․ ՔՊ-ում հանրապետականի մեթոդներով գործողները չեն կարող ինձ հետ որևէ կապ ունենալՏեխնիկական խափանման պատճառով հարկ վճարողներին չեն տուգանի․ Էդուարդ ՀակոբյանԿամ դուրս ենք գալիս նույն ցիկլից, կամ ես անելիք չունեմ Հայաստանում․ ՓաշինյանԶելենսկին խոստովանել է Կիևի ձեռնարկություններին և էներգետիկ օբյեկտներին հասցված վնասըՓաշինյանը՝ Անկարա-Բաքու հարաբերությունների մասին․ «Չեմ կարող և չեմ ուզում մեկնաբանել»Առաջիկայում կհրապարակենք Սահմանադրության նախագիծը և կուղարկենք խորհրդարան․ ՓաշինյանՌուսաստանն ու Միացյալ Նահանգները երեկ հիանալի երկխոսություն ունեցան․ ԴմիտրիևՎաշինգտոնի հռչակագրում հստակ ամրագրված է՝ կողմերը բացում են ճանապարհները միջազգային հաղորդակցության համար. ՓաշինյանՈւիթկոֆի ինքնաթիռը վերադարձել է Միացյալ ՆահանգներԿալանավորումներ ՝ ընդդիմության շրջանում. Բաքուն Անկարային զգուշացնում է՝ չմիջամտելՀայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ենք․ Փաշինյան Փաշինյան․ Խաղաղության համաձայնագիրը, կարծում եմ, պետք է ստորագրենք 2027-2028 թթWP. Սպիտակ տունը պահանջել է վերսկսել Մեքսիկայի սահմանին արգելապատնեշների կառուցումըԹող 31 միլիոնի մասին խոսողները տեսնեն՝ Երևանում հյուրանոցներն ու ռեստորանները լիքն են. Փաշինյան«Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է խնդիրը»․ Փաշինյանը՝ սահմանը հատած ադրբեջանցու մասինՄակրոնը նոր բողոքի ցույցերից առաջ հանդիպում կանցկացնի ներքին հետախուզության ներկայացուցիչների հետ Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի ցուցանիշների մասինԻրանը հայտնել է Պարսից ծոցում չորս նավերի վրա հարձակման մասին«Մեծ հիասթափություն կապրենք»․ Փաշինյանը՝ Հայաստանի ճանաչելիության մասինԱնապահով ընտանիքների, զորացրված զինծառայողների և արցախցիների զբաղվածության ծրագրերը կմիավորվեն մեկում«Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասինԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը և Իրանի հետ պատերազմը մոտենում են ավարտին Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ ռազմակայանների դեմ հնարավոր գործողությունների մասին ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԽաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել հնարավորինս շուտ․ ՓաշինյանՀՎԿ-ն հորդորում է պատվաստվել գրիպի դեմ և հետևել վարակի կանխարգելման կանոններինԹրամփը ցանկանում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև գագաթնաժողովում քննարկվի նաև ապամիջուկայնացման հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ. ԿԳՄՍ նախարարի այցըՎարչապետի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձերին ու հավելավճարներին՝ 41.8 մլն դրամ
Ամենադիտված