Նյու Յորքում ընտանիքն ուտելիք է պատվիրել կորեական ռեստորանից և ստացել առնետով ապուր
ԱյլՆյու Յորքում զույգը կորեական ռեստորանից սննդի առաքում է պատվիրել և իրենց ապուրի մեջ սատկած առնետ հայտնաբերել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Ջեյսոն և Յունիս Լյուսերո Լին պնդում են, որ Մանհեթենի Կորեաթաունի Gammeeok ռեստորանից պատվիրած սննդի մեջ առնետ են գտել: Ըստ ամուսինների՝ սատկած կենդանուն նկատել են այն ժամանակ, երբ արդեն սկսել էին ուտել։
Ամերիկացիները պատմել են, որ երբ տեսել են առնետին, սրտխառնոց են ունեցել ու դիմել են բժշկական օգնության։ Միջադեպից հետո ընտանիքը դատի է տվել ռեստորանին։