Մերկելն ամուսնու հետ հանգստի է մեկնել Կանարյան կղզիներ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն ամուսնու հետ հանգստի է գնացել Կանարյան կղզիներ՝ էկոնոմ դասի չվերթով։ Bild-ի տրամադրության տակ են հայտնվել օդանավում գտնվող քաղաքական գործչի կադրերը։
Հաղորդվում է, որ նախկին կանցլերը ամուսնու՝ պրոֆեսոր Յոահիմ Զաուերի հետ հանգստանում է Ֆուերտեվենտուրա կղզում, որտեղ ժամանել է Eurowings-ի չվերթով։ Հրատարակության տվյալներով՝ տոմսի արժեքը մեկ անձի համար կազմում է մոտ 504 եվրո: Նշվել է, որ թռիչքի ժամանակ Մերկելը կարդացել է պլանշետով, խաչբառեր լուծել ու սենդվիչներ կերել։
Նյութում ասվում է, որ Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարին տեսել են մի քանի անձանց ուղեկցությամբ՝ ենթադրաբար, նրանք կարող էին անվտանգության աշխատակիցներ լինել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)