Հոլանդացին մետաղորսիչով գանձ է գտել
ԺամանցՆիդեռլանդների բնակիչը մետաղորսիչով 1000-ամյա գանձ է գտել, գրում է GoodNews Network-ը։
Ինչպես ասել է 27-ամյա Լորենցո Ռյուիթերը, գանձը գտել է դեռ 2021 թվականին, բայց այս ամբողջ ընթացքում ոչ մեկին չի պատմել դրա մասին։ Այս ամբողջ ընթացքում տղամարդու գտածոն գտնվել է Ազգային թանգարանում, որտեղ աշխատակիցներն ուսումնասիրել են հայտնաբերված իրերը, մաքրել դրանք և նույնականացրել։
Ըստ մասնագետների՝ Լորենցոյի գտած զարդերը թվագրվում են մոտ 1000 թվականին։ Ամենայն հավանականությամբ, դրանք պատկանել են հարուստ ընտանիքի։ Տղամարդն ինքը գոհ է իր գտածից և չէր պատկերացնում, որ մի օր կկարողանա դիպչել պատմությանը։
«Չեմ կարող նկարագրել: Երբեք չէի սպասում, որ նման բան կգտնեմ»,- խոստովանել է նա:
Գանձը ներկայումս ցուցադրվում է, որից հետո այն կվերադարձվի Ռյուիթերին։