53-ամյա Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է գայթակղիչ կերպարում
ԺամանցԵրգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է Revolve-ի հետ միասին ստեղծած կոշիկի գովազդային արշավի աստղը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
53-ամյա հայտնին իր միկրոբլոգում լուսանկարներ է հրապարակել գովազդային արշավից՝ «Ես սիրում եմ կոշիկներ» մակագրությամբ։
Նշվում է, որ կոշիկներն արժեն մոտ 170 դոլար։
Դերասանուհին մի քանի տարի աշխատել է DSW կոշիկի ապրանքանիշի հետ։ Ընդ որում, սուպերմոդել Քենդալ Ջեները նույնպես նախկինում Revolve-ի հետ համատեղ կոշիկներ է թողարկել: