Թուրքիայում դադարել են սպասարկել բելառուսական և ռուսական ինքնաթիռներին․ ԶԼՄ
Հայկական ՄամուլՄարտի 14-ից Թուրքիան դադարեցրել է տարբեր ծառայություններ մատուցել ԱՄՆ-ում արտադրված և Բելառուսի ու Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ինքնաթիռներին։ Այս մասին հայտնում է AirportHaber լրատվական պորտալը՝ հղում անելով մաքսային և առևտրի նախարարության որոշմանը։
Այս առումով, մասնավոր, բեռնատար, առևտրային, չարտերային ինքնաթիռներին կամ օդանավերին, որոնք արտադրված են ցանկացած օտար երկրում և պարունակում են ամերիկյան ծագման ավելի քան 25% հումք, եթե դրանք թռչում են Ռուսաստան և Բելառուս, արգելված է լիցքավորումը և հարակից ծառայությունները:
Հաղորդվում է, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ առևտրի նախարարությանը կից Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի գրության համաձայն։
Պորտալը հրապարակում է արգելված ինքնաթիռների ցուցակը, որոնց թվում կա 7 «Բելավիա» ինքնաթիռ։