Բլոգերի 58-ամյա մայրը փորձել է դստեր հագուստն ու հիացրել օգտատերերին
ԼուսանկարներԱՄՆ Ֆլորիդայից @agentbeetsmotel կեղծանունով բլոգեր Բրուքլին Յագերի մայրը փորձել է դստեր հագուստը և ուրախացրել համացանցի օգտատերերին։ Համապատասխան տեսանյութը հայտնվել է աղջկա TikTok-յան էջում, որն ունի ավելի քան 90 հազար բաժանորդ։
Սկզբում 58-ամյա կինը կադրերում հայտնվել է բաց մոխրագույն մարզաշապիկով, սպորտային տաբատով և տաք գուլպաներով։ Այնուհետև նա հագել է դստեր հանդերձանքը և տեսախցիկի առջև հայտնվել սև երկարաթև մինի զգեստով, ցանցավոր զուգագուլպաներով և բարձրակրունկ կոշիկներով։ Կերպարը լրացնում էին զանգվածային ականջօղերը, վզնոցը և ուսին գցված բաճկոնը։
Օգտատերերը բարձր են գնահատել տեսանյութի հերոսուհու տեսքը՝ նրան հաճոյախոսություններ հղելով մեկնաբանություններում։ «Խնդրում եմ, ասեք նրան, որ նա լավ է ծերանում», «Նա հիասքանչ է», «Հմայիչ», - նշել են նրանք: