Վթարի պատճառով 8,5 ժամ ջուր չի լինելու
Հասարակություն«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10:30-19:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գործարանային, Գրիբոյեդովի, Կոմիտասի, Բաբաջանյան փողոցների, Նաիրյան 168-170, Սայաթ-Նովայի 19-27 շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: