Ջերմաստիճանը կբարձրանա
ՀասարակությունՀանրապետության տարածքում`
Մարտի 17-ի ցերեկը, 19-20-ը, 22-ին շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:
Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 17-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: