«06»-ը բախվել է կամրջի բետոնե հատվածին և մոտ 10 մետր բարձրությունից կողաշրջվել ու հայտնվել դաշտում
Արտակարգ Պատահար
Այսօր ժամը 02:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Ա. Պապիկյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքից դեպի Խանջյան գյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կամրջից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում։ Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը