Ըմբշամարտի հավաքականների կազմերը վարկանիշային աշխարհի առաջնության համար
Սպորտ
Սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Փարիզ 2024-ի համար վարկանիշային Աշխարհի առաջնությունը: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացնում է ԱԱ-ին մասնակցող թիմերի կազմերը՝
Ազատ ոճ
57 կգ Արսեն Հարությունյան
61 կգ Նորիկ Հարությունյան
65 կգ Վազգեն Թևանյան
70 կգ Արման Անդրեասյան
74 կգ Հրայր Ալիխանյան
79 կգ Արման Ավագյան
97 կգ Սերգեյ Սարգսյան
Հունահռոմեական ոճ
55 կգ Ռուդիկ Մկրտչյան
60 կգ Գևորգ Ղարիբյան
63 կգ Հրաչյա Պողոսյան
67 կգ Սլավիկ Գալստյան
72 կգ Շանթ Խաչատրյան
77 կգ Մալխաս Ամոյան
82 կգ Մաքսիմ Մանուկյան
87 կգ Գևորգ Թադևոսյան
97 կգ Արթուր Ալեքսանյան
130 կգ Դավիթ Օվասապյան
Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր՝ 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում