Գողացված մոպեդը հայտնաբերվել է. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը
ԻրավունքՍեպտեմբերի 7-ին, գիշերվա ժամը 2-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի առաքիչ: Նա հայտնել է, որ վերջին երկու ժամվա ընթացքում գողացել են Ազատության պողոտայում կայանված իր «Հոնդա» մոդելի մոպեդը:
Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նույն օրը պարզվել է, որ մոպեդը գողացել են երեխաների աջակցման կենտրոնի բնակիչ, 14-15 տարեկան երկու պատանիներ: Երեկոյան ոստիկանության բաժնում նրանք խոստովանել են արարքը:
Գողոնը հայտնաբերվել է: