Թուրքիայում տղամարդուն դատապարտել են 11 հազար տարվա ազատազրկման
Ստամբուլի դատարանը դատապարտել է Thodex կրիպտոարժույթային բորսայի նախկին սեփականատեր Ֆարուք Ֆաթիհ Օզերին, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ըստ տեղեկությունների՝ տղամարդը դատապարտվել է 11196 տարվա ազատազրկման՝ ծանրացուցիչ հանգամանքներում խարդախության, ինչպես նաև հանցավոր կազմակերպություն ղեկավարելու և փողերի լվացման համար։ Օզերի պատճառած վնասը գնահատվում է 13 մլն դոլար։
Իր դատավճիռը կայացնելիս Ստամբուլի դատարանը Օզերին և նրա եղբայրներին ու քույրերին դատապարտել է համանման բանտարկության՝ նրանց մեղավոր ճանաչելով խարդախության, հանցավոր կազմակերպություն ղեկավարելու և փողերի լվացման մեջ, ասվում է հաղորդագրության մեջ։
Ֆարուկ Ֆաթիհ Օզերը հիմնել է Thodex կրիպտոարժույթային բորսան 2017 թվականին։ Ընկերության սնանկանալուց հետո նա փախել է Ալբանիա, որտեղից էլ արտահանձնվել է։ Նշվում է, որ դատաքննության ընթացքում մեղադրյալը չի զղջացել իր կատարած հանցագործությունների համար։ Նա իրեն անվանել է «բավականաչափ խելացի Երկրի վրա ցանկացած հաստատություն ղեկավարելու համար»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը