Գինեկոլոգը 40-ն անց կանանց համար նիհարելու կանոններ է նշել
ԱյլՏարիքի հետ կանանց մոտ տեղի է ունենում նյութափոխանակության դանդաղում, զգուշացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Եկատերինա Վոլկովան։ Նա իր Telegram-յան ալիքում նշել է 40-ն անց կանանց նիհարելու կանոնները, գրում է Lenta.ru–ն։
Նրա խոսքով, երբ դաշտանադադարի ժամանակաշրջանում ձվարանների ֆունկցիան նվազում է, քաշը կարող է շատ ավելի արագ աճել, թեև սննդակարգն ու ապրելակերպը չեն փոխվում։ Վոլկովան նշել է, որ այս տարիքում կարելի է նիհարել, եթե հավասարակշռված սննդակարգով խուսափեք ավելորդ կալորիաներից։ «Կալորիաները հաշվելուց խուսափելու համար խորհուրդ եմ տալիս հավատարիմ մնալ ափսեի կանոնին»,- գրել է բժիշկը։
Նաև, շարունակել է նա, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել արագ ածխաջրերի (շաքար և շաքար պարունակող այլ քաղցրավենիքներ, սպիտակ հաց և այլն) ընդունումը և չմոռանալ ամենօրյա գործունեության մասին։ «Եկեք օրական օրական առնվազն 30-40 րոպե զբոսնելը կանոն դարձնենք։ Քայլեք աշխատանքից հետո, գնացեք խանութ կամ պարզապես զբոսնեք այգում»,- օրինակներ է նշել գինեկոլոգը։ Բացի այդ, Վոլկովան հավելել է, եթե հնարավոր է, արժե ավելացնել ավելի ինտենսիվ ակտիվություն՝ սկանդինավյան քայլք կամ պիլատես։