Վիրահատությունից հետո կնոջ ստամոքսում մոռացել են 17 սանտիմետրանոց գործիք
Այլ
Նորզելանդացի կնոջ մարմնից ծննդաբերությունից մեկուկես տարի անց հանել են մոռացված վիրաբուժական գործիքը։ Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնել է People-ը։
Ինչպես լրագրողներին հայտնել է Նոր Զելանդիայի Առողջապահության նախարարության վերահսկող մարմնի ներկայացուցիչ Մորագ Մակդաուելը, 2020 թվականին կեսարյան հատում կատարելուց հետո վիրաբույժները մոռացել են կնոջ ստամոքսում 17 սանտիմետրանոց պլաստիկ ռետրակտորը։ 2021 թվականին նա դիմել է շտապօգնության բաժանմունք՝ բողոքելով ցավից։ Նրան նշանակել են որովայնի տոմոգրաֆիա և ներսում հայտնաբերել օտար առարկա։
Բժիշկները գրավոր ներողություն են խնդրել պացիենտից։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն նրանց նկատմամբ։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը