Վստահ եմ՝ Տաջիկստանի հետ բարեկամությունը կծառայի երկկողմ հարաբերությունների զարգացմանը
ՀայաստանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով․
«Հարգելի էմոմալի Ռահմոն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Տաջիկստանի բոլոր քաղաքացիներին Անկախության օրվա կապակցությամբ։
Պետական անկախության հռչակումից հետո ընկած ժամանակահատվածում Տաջիկստանը հասել է զգալի հաջողությունների և ապահովել իր արժանի տեղը միջազգային ասպարեզում։
Վստահ եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները միշտ հուսալի ուղեցույց կծառայեն երկկողմ միջպետական հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն»։