Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ ՊՊԾ պետի պաշտոնից
ՀայաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ ՊՊԾ պետի պարտականությունների կատարումը վերապահվել է պետի տեղակալ Արթուր Գասպարյանին։
«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝
1. Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:
2. Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ
Արթուր Գասպարյանին»,– ասված է որոշման մեջ։