Վարկային խարդախության մեղադրանքով հետախուզվող 34-ամյա մի տղամարդը ձերբակալվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ԻրավունքՍեպտեմբերի 8-ին, ժամը 22-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Տիվատ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է ներկայացվել ՌԴ քաղաքացի, 34-ամյա մի տղամարդ, որը Կրասնոդարի մարզի իրավապահների կողմից օգոստոսի 9-ից հետախուզվում է վարկային խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնում են ոստիկանությունից: