Երևանում Lexus-ը բախվել է ծառին, արմատախիլ արել այն և հայտնվել կանաչ գազոնի վրա․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Արտաշիսյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի, արմատախիլ արել այն և մասամբ հայտնվել քարերի վրա։
Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը