Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցու պատարագն այս տարի անցկացվեց ավելի մեծաքանակ մարդկանց ներկայությամբ
ՀասարակությունՎանա լճի Աղթամար կղզում գտնվող ս. Խաչ եկեղեցում կայացավ հերթական պատարագը, որն, ի տարբերություն նախորդ տարվա, իր վրա էր սևեռել ավելի մեծ ուշադրություն:
Եկեղեցու վերանորոգումից հետո Թուրքիայի կառավարությունը տևական ժամանակ հրաժարվում էր խաչ տեղադրել եկեղեցու գմբեթի վրա, բայց ի վերջո տեղի տվեց, քանի որ ամբողջ աշխարհի հայությունը բողոքի ցույց էր կազմակերպել, ու թեև ս. Խաչ եկեղեցին սկսել է գործել որպես թանգարան, այդուհանդերձ թուրքական իշխանությունները թույլատրում են տարին մեկ անգամ այնտեղ անցկացնել պատարագ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարվա պատարագի կապակցությամբ անվտանգության միջոցառումներն աննախադեպ էին: Թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Հայաստանից ժամանածներին ուղեկցում էին դեռ հյուրանոցներից, իսկ կղզում ուժեղացված պարեկություն էին իրականացնում տասնյակ ոստիկաններ, որպեսզի կանխարգելեին հնարավոր անախորժությունները տեղաբնակ ծայրահեղական թուրքերի կամ ադրբեջանցիների կողմից: Կղզու վերևում ողջ պատարագի ընթացքում պտտվում էր ոստիկանության ուղղաթիռը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։