Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2100-ը
ԼուսանկարներՄարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2100-ը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ տարերային աղետից տուժել է ավելի քան 300 հազար մարդ, հայտնում է AlAl Jazeera-ն։
Երկրաշարժը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին՝ Մարոկկոյի կենտրոնում, որի էպիկենտրոնը գտնվում է Մարաքեշ-Սաֆի շրջանում։ Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Մարաքեշից դուրս գտնվող լեռնային շրջաններում, որոնք ամենամոտն են էպիկենտրոնին: Շատ երկրներ արձագանքել են միջադեպին և ցավակցություն են հայտնել կամ իրենց օգնությունն են առաջարկել Մարոկկոյին։