Ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴ ԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակ Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետ Էդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասեր ԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել Հունաստանում Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Ալիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցեր Իսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրությունները Դավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին Հետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ Կիևին Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ Արամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալ 

Անտառների առավել օգտագործումն ու կառավարումը կարող է Հայաստանին առաջարկել զգալի տնտեսական եկամուտներ

Հասարակություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Համաշխարհային Բանկը, Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության պայմաններում, հրապարակել է համապարփակ զեկույց, որը գնահատում է ՀՀ անտառտնտեսության ոլորտում լանդշաֆտի վերականգնման հնարավո-րությունները և տրամադրում ոլորտի պոտենցիալի մանրամասն նկարագրությունը։ Այն մշակվել է խորհրդակցական գործընթացի միջոցով՝ անտառտնտեսության ոլորտի ներկայիս կարգավիճակի, բարելավման հնարավորությունների և լայն օգուտների մասին շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակով։
 
Ըստ Համաշխարհային բանկի նոր զեկույցի, որը մշակվել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ, անտառների առավել օգտագործումն ու կառավարումը կարող է Հայաստանին առաջարկել զգալի տնտեսական եկամուտներ և երկիրը դիրքավորել որպես բնապահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության առաջատար երկիր:
 
ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությամբ և ազգային և միջազգային շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ խորհրդակցության արդյունքում մշակված «Հայաստանի անտառային լանդշաֆտի վերականգնման փաստաթուղթը» (հասանելի անգլերեն և հայերեն) գնահատում է լանդշաֆտի վերականգնման հնարավորությունները Հայաստանի անտառտնտեսության ոլորտում և ներկայացնում ոլորտի ներուժը:
 
Օրինակ, միջին հաշվով յուրաքանչյուր հեկտար անտառը տարեկան կարող է տրամադրել 417 դոլար ընդհանուր արժեք՝ մի շարք էկոհամակարգային ծառայությունների մատուցումից (կամ տարեկան 138 միլիոն դոլար):
 
Զեկույցում ներառված են մի շարք առաջարկություններ, որոնք կաջակցեն Հայաստանի կառավարությանը լանդշաֆտի և անտառների վերականգնման միջոցով ապահովել կայուն տնտեսական գործունեություն և ստեղծել աշխատատեղեր և ապրուստի միջոցներ գյուղական համայնքներում:
 
Իր հարուստ կենսաբազմազանությամբ հայտնի Հայաստանը եզակի մարտահրավերի առջև է կանգնած, քանի որ անտառներով աղքատ երկիր է, որի տարածքի միայն 11․2 տոկոսն է ծածկված անտառներով, որոնք կենտրոնացած են հիմնականում Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում: Գերակշռում է բնական աճեցված, լայնատերեւ լեռնային անտառը՝ սոճու անտառի փոքր տարածքով: Զեկույցն ընդգծում է երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային բարեկեցությանն էապես օժանդակելու տեսանկյունից ՀՀ անտառտնտեսության ոլորտի ներուժը։
 
Հիմնական հարցերը, որոնց անդրադարձ է կատարվում զեկույցում, ներառում են անտառների դեգրադացիայի դրդապատճառները, կլիմայի փոփոխության հետևանքները և անտառների կայուն կառավարման կարևորության մասին հանրային իրազեկվածության բացակայությունը: Զեկույցում տեղ են գտել առաջարկություններ, որոնք Հայաստանը կարող է ձեռնարկել՝ աջակցելու անտառային լանդշաֆտի վերականգնմանը, մասնավորապես առաջնահերթությունը տրվում է
 
լանդշաֆտի վերականգնման ազգային ռազմավարության պաշտոնական ձևակերպմանն ու ընդունմանը
 
անտառների մշտադիտարկման համապարփակ ազգային համակարգի ստեղծմանը
 
տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը:
 
Ի լրումն վերոնշյալին, կարևորվում է էներգետիկ խնդիրների լուծումը, որպեսզի մասնավորապես գյուղական շրջաններում, որտեղ առկա է վառելիքային աղքատությունը, նվազեցվի անտառներից կախվածությունը ՝ որպես ջեռուցման վառելիքի աղբյուր:
 
Միջոցառմանը բաց խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը․
«Անտառները կազմում եմ մեր երկրի 11 տոկոսը, եւ ակնհայտ է, որ այս ցուցանիշը բավարար չէ մեզ համար։ Անտառածածկ տարածքի ավելացումը ինքնանպատակ չէ, այն ռազմավարական նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար սոցիալ- տնտեսական տեսանկյունից։
 
Անտառի պահպանումն ու օգտագործումը պետք է առանձնացվեն իրարից, քանի որ յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր առանձնահատկությունը։ ՀՀ կառավարությունը գիտակցում է ոլորտի արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը, և ձեռնարկում համապատասխան քայլեր, ի դեմս ռազմավարության մշակման և ոլորտային համագործակցային ծրագրերի իրականացման։
 
Յուրաքանչյուր ծրագիր, որ հիմնված է տվյալների վերլուծության վրա և ներառում է մասնակցային խորհրդակցություններ լայն շրջանակի հետ, հաջողություն հասնելու հավակնություն ունի։ Ողջունում եմ մեր տեղական և միջազգային գործընկերներին և հաջողություն մաղթում իրականացման փուլում»։
Միջոցառմանը ներկա էր գտնվում Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ով իր բացման խոսքում նշեց.
 
«Հայաստանը կանգնած է եզակի մարտահրավերի առջև քանի որ անտառներով աղքատ երկիր է։ Մենք պետք է ընդունենք այս մարտահրավերը որպես հնարավորություն և միավորենք ուժերը երկրի լանդշաֆտի վերականգնման ներուժի իրացման համար։ Անհրաժեշտ է հաղթահարել ֆինանսական, քաղաքական և գիտելիքի բացի հետ կապված խոչընդոտները: Համաշխարհային բանկը պատրաստակամ է աշխատելու Հայաստանի հետ՝ լուծելու բոլոր երեք խոչընդոտները ոչ միայն ոլորտային գիտելիք և փորձառություն ապահաովլեով, ինչպիսին է այս զեկույցը, այլև համապատասխան ներդրումներով և քաղաքականության մշակման աջակցությամբ»։
 
Զեկույցում տեղ գտած խորհուրդ-առաջարկներն օգնել են «Հայաստանի ինտեգրված, դիմակայուն լանդշաֆտի վերականգնման ծրագրի» նախապատրաստմանը, որը «RESILAND Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի մաս է կազմու, և որը ևս ներկայացվել է հանդիպման շրջանակներում։ Ծրագիրը, որին աջակցում է Գլոբալ բնապահպանական հիմնադրամը (GEF), և որը համաֆինանսավորվում է Շվեդիայի Կառավարության կողմից, նպատակ ունի ուժեղացնել համայնքի մասնակցությունը և բարելավել անտառների, արոտավայրերի, ճահիճների կառավարումը ՀՀ ընտրված տարածքներում։
 
Զեկույցի ներկայացմանը հաջորդել է փորձագետների պանելային քննարկումը, որին մասնակցեցին հրավիրված խոսնակներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, Հայաստանի անտառային դաշինքից, և Հայաստանի Ամերիկյան Համալսարանից։
 
Հանդիպումը Համաշխարհային Բանկի և ՀՀ կառավարության կողմից շարունակվող համատեղ ջանքերի մի մասն էր՝ երկրի կայուն զարգացման նպատակներին և դեպի կանաչ տնտեսության անցմանն աջակցելուն ուղղված:
Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը, որը Հայաստանի հետ համատեղ ներկայումս մշակվում է ՀԲ-ի կողմից, ինչպես նաև «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը և Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնությունը համատեղ ջանքերից են՝ ուղղված կանաչ տնտեսության անցման խթանմանը, ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը, և կլիմայի փոփոխությանը հարմարվո-ղականության խթանմանը։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բելլա Հադիդը բիկինիով լուսանկար է հրապարակել է սաունայիցԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակԻշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալուլ Մուրոյի և Նաչո Սանչես Ամորի հետԱնաստասիա Ռեշետովան բացահայտել է, թե արդյոք իր երկրորդ հղիությունը պլանավորված է եղելԷդվարդ Ասրյանը գիշերային և վաղ առավոտյան ժամերին չհայտարարված այցեր է կատարել զորամասերԱՄՆ դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի մեկնումը քաղաքական սկանդալ է առաջացրել ՀունաստանումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԱլիևն ու Հերցոգը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հարցերԻսրայելը մտադիր չէ վերսկսել ռազմական հարվածներն Իրանին մինչև հոկտեմբերի 27-ի ընտրություններըԴավիթ Խուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՀետախուզության կորուստ, ԵՄ անդամակցության անորոշություն․ նոր հարվածներ ԿիևինԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱԱրամ Ա-ն խոսել է ազգային ինքնության պահպանման մասին. Ֆրանսիա–Ադրբեջան նոր սկանդալԱռաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվիՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է վերականգնել Թրամփի և Զելենսկու հարաբերություններըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտԱդրբեջանը կարող է տրոյական ձի դառնալ թուրքական աշխարհի դեմ․ Ալիևին իջեցնում են օդերից․ԱբովյանԿանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձըՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն ԵրևանումՌուսաստանը չի բացառում ռուսական դիզելային վառելիքի ԱՄՆ մատակարարման հետ կապված դժվարությունները. ԴմիտրիևԼավրովը ժամանել է ԲաքուԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԿարող եմ ամենահիմար բաներն ասել, ու դուք կծափահարեք. ԹրամփՍեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ, ուսումնասիրել «Արփա–Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքը Պալասիո Դոմինգոն Հայաստանում էՌուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՌԴ-ից դիզելային վառելիք գնելու պայմանավորվածության արդյունքը կասկածելի է. ՄելոնիՔննարկում՝ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության և քաղաքական հետապնդումների մասին. ՍուրենյանցՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու անհրաժեշտության մասինՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումԼուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանԱլեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հերթական տիտղոսն է նվաճելՏԻՄ ընտրությունների պատճառով մաթեմատիկայի միասնական քննությունը կանցկացվի հոկտեմբերի 27-ինԼիոնից Ստամբուլ թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվելԵՄ-ն ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի գործի վերաբերյալ բարձրացված հարցերըՓաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը հանդիպել ենԹուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ
Ամենադիտված