Ի՞նչ պետք է իմանալ երեխաներ առանց ուղեկցողի ծառայության մասին. «Զվարթնոց» օդանավակայանի հայտարարությունը
ՀասարակությունԵրևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հայտարարությամբ է հանդես եկել այն մասին, թե ինչ պետք է իմանալ UNMR (երեխաներ առանց ուղեկցողի) ծառայության մասին․
«Այս հատուկ ծառայությունն այն երեխաների համար է, ովքեր ճանապարհորդում են առանց մեծահասակի ուղեկցության: Այն սահմանվում է 5-18 տարեկան անչափահասների համար: Տվյալ դեպքում՝
Երեխայի ծնողը կամ լիազորված անձը կատարում է ծառայության ամրագրում թռիչքից առաջ կամ հաշվառման ժամանակ (կախված ավիաընկերությունից), ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը, լրացնում է ձևաթուղթը և հաստատում, որ մեկ այլ լիազորված անձ անչափահասին կդիմավորի ժամանման օդանավակայանում։
Ծնողը/խնամակալը երեխային ուղեկցում է մինչև նստեցման սկիզբը և պետք է գտնվի օդանավակայանում մինչև թռիչքը։
Օդանավակայանի աշխատակիցն անչափահասին ուղեկցում է մինչև օդանավ և օգնում մեկնելիս/ժամանելիս անցնել բոլոր անհրաժեշտ գործընթացները (անձնագրային ստուգում, ուղեբեռի հանձնում/ստացում)»։