Դեռահասը դիտողության պատճառով վիրավորվել է հարևանից և այրել նրա տունը
ԱյլՌԴ Բաշկիրիայում 15-ամյա դպրոցականն իրեն դիտողություն արած հարևանուհուց վրեժխնդիր լինելու ծրագիր է մշակել և այրել է նրա տունը։ Այս մասին հայտնում է հանրապետության ներքին գործերի նախարարությունը Telegram-ի իր ալիքում, փոխանցում է Gazeta.ru–ն։
Կամիշլինկա գյուղում 15-ամյա դպրոցականը այրել է հարեւանի տունը, քանի որ վերջինս վեց ամիս առաջ նկատողություն էր արել իրեն աղմուկ անելու համար։ Դեռահասը որոշել է վրեժ լուծել կնոջից, նա ծրագրել է հրկիզել նրա տունը, սակայն ձմռանը ձյան կուտակումները խանգարել են նրան իրականացնել իր ծրագրերը։
Սեպտեմբերի 5-ին տղան զինվել է լուցկիներով, թղթով և կեչու կեղևով, մտել բաղնիք և հրկիզել այն։ Հարձակվողն իր բոլոր գործողությունները նկարահանել է բջջային հեռախոսի տեսախցիկով։ Երբ կրակը տարածվել է շինությունում, նա վախեցել է ու փախել։
Ընտանիքի հորը հաջողվել է այրվող շինությունից դուրս բերել հղի կնոջն ու հինգ տարեկան դստերը, բնակելի տունն ամբողջությամբ այրվել է։ Դեռահասին արագորեն բերման են ենթարկել, հարուցվել է քրեական գործ՝ հրկիզման փաստով։