Փաշինյանը մեկնաբանել է Աննա Հակոբյանի այցն Ուկրաինա
ՔաղաքականՀանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր կնոջ այցն Ուկրաինա չքաղաքականացնել։
«Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել, դա անհարկի քաղաքականացվում է»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով՝ իր կինը երկար ժամանակ ներգրավված է «Առաջին տիկինների և ջենթլմենների միջազգային գործընկերության» մեջ։
«Նա դրա շրջանամներում մասնակցում է միջոցառումների, նման միջոցառում նաև Հայաստանում է նախատեսված։ Այստեղ չեմ կարծում, որ քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտություն կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը