Կան ուժեր, որոնք հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրություններով հնարավոր կլինի իշխանության ճգնաժամ մտցնել․ Փաշինյան
ՀայաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն, որ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում հնարավոր կլինի անկայունություն կամ իշխանության, կառավարման ճգնաժամ մտցնել։ Այս մասին նա հայտարարել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետ, այժմ՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը, որ իշխանությունը շեղվել է հեղափոխության ճանապարհից, ապա Փաշինյանն այս պնդման հետ համաձայն չէ։
«Դա ինձ համար տարօրինակ պնդում և տարօրինակ հայտարարություն է, որովհետև ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ Հայկ Մարությանը քաղաքական ժանրի հումոր է անում՝ առանց այդ հումորի բովանդակությունը նախապես համաձայնեցնելու, հուշում է, որ «Հայաստանը հեղափոխական ճանապարհից չի շեղվել»։