ԱԺ նիստ. օրինագծերի քննարկումները շարունակվում են. ՈՒՂԻՂ
ՀասարակությունՀայաստանի ազգային ժողովը շարունակում է սեպտեմբերի 11-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:
Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որոնց թվում են միջազգային համաձայնագրեր:
Այնուհետև խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Կքննարկվեն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Ժամը 16:30-ին խորհրդարանում հայտարարությունների ժամ է: