Կրկնում ենք՝ Լաչինի և Ակնայի երթուղիները անհապաղ և միաժամանակ պետք է բացվեն. ԱՄՆ Պետդեպ
Արտաքին Քաղաքական
«Կրկնում ենք՝ Լաչինի և Ակնայի երթուղիները անհապաղ և միաժամանակ պետք է բացվեն»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում արագորեն վատթարացող մարդասիրական իրավիճակով։ Կրկնում ենք Լաչինի և Ակնայի երթուղիների անհապաղ և միաժամանակ բացման անհրաժեշտությունը և մարդասիրական օգնությունը թույլ տալու մեր կոչը, ինչպես նաև հորդորումմ ենք չձեռնարկել այնպիսի գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը»,-ասել է Միլլերը:
«Միացյալ Նահանգները կշարունակի անվերապահորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին` լուծելու առկա խնդիրները, և պետքարտուղար Բլինկենն ու Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լու Բոնոն անխուսափելիորեն ներգրավված կլինեն այդ գործընթացում»,-եզրափակել է Միլլերը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան