ԵՄ դիտորդները գրառում են արել Երասխի մետալուրգիական գործարանի ապամոնտաժման մասին, ապա խմբագրել
Բլոգոսֆերա
«Մեր ներկայությամբ նպաստում ենք նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր»,- հայտնել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X հարթակի միկրոբլոգում։
Ավելի ուշ այս գրառումը հեռացվել է, որի փոխարեն արված գրառման մեջ ասվում է՝ ԵՄ դիտորդական առաքելությունն իր ներկայությամբ նպաստել է ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կանոնավոր պարեկություն է կատարում Երասխի տարածքում, ներառյալ մետալուրգիական գործարանը՝ հետևելու անվտանգության և ռազմական ցանկացած զարգացումներին: Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի ապահով և անվտանգ միջավայրի ստեղծմանը»,-մասնավորապես ասվում է գրառման մեջ:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը