ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն Իրանում Երբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ը Նոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժած Մայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն Տոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումները Նախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներ Աֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումները Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձ Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿ 

Հայաստանում գործող արևմտամետ «քաղաքական մեկնաբանները» սովորական հեքիաթասացներ են․ Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Քիչ առաջ լսեցի ԱՄՆ Ծերակույտի Արտաքին հարաբերությունների կոմիտեում Արցախի շարունակվող շրջափակման մասին այսօր կայացած բաց քննարկումը (https://www.facebook.com/ancagrassroots/videos/833742511874558), որին որպես պատասխանող կողմ հրավիրված էր Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Եվրոպական և Եվրասիական բյուրոյի պատասխանատու դեսպան Յուրի Կիմը։
 
Քննարկումը չափազանց հետաքրքիր էր։ Այն ևս մեկ անգամ ի ցույց դրեց նախագահ Բայդենի վարչակազմի հանցավոր անգործությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ Ադրբեջանի ընթացիկ ցեղասպանական քաղաքականության կասեցման հարցում։
 
Պաշտոնական Վաշինգտոնի գործողությունների իսպառ բացակայությունը քննադատության ենթարկեցին մի քանի սենատորներ։ Իր անաչառությամբ, խորաթափանց ու դիպուկ գնահատականներով դարձյալ աչքի ընկավ այդ կոմիտեի նախագահ, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը։
 
Նրան կարելի է իրավամբ հայ ժողովրդի մեծ բարեկամ ճանաչել։ Արժե հայերեն թարգմանել ինչպես նրա այսօրվա, այնպես էլ երկու օր առաջվա ելույթներն (https://www.youtube.com/watch?v=HsNvl960wBs) ու ամբողջությամբ ներկայացնել դրանք մեր հանրության լայն շրջանակներին, որովհետև ոչ մի հայ արևմտամետ դեմք ու մեկնաբան երբեք չի համարձակվում օբյեկտիվորեն քննադատել Բայդենի վարչակազմին՝ ՀՀ և Արցախի նկատմամբ նրա վարած խայտառակ քաղաքականության համար։ Իսկ սենատոր Մենենդեսը չի վարանում իրերն իրենց անուններով կոչել։
 
Մասնավորապես, նա, ինքը լինելով դեմոկրատական կուսակցության անդամ, բազմիցս ընդգծեց, որ դեմոկրատ Բայդենի վարչակազմը մատը մատին չի խփում կանխելու համար Արցախի շրջափակումը։
 
Նա ընդգծեց, որ պետդեպարտամենտի բերած տարբեր տեսակի պատճառաբանությունները, թե ինչու է Ադրբեջանը ԱՄՆ-ից ռազմական և այլ կարգի օգնություն ստանում, սնանկ են, որովհետև այդպիսով Ադրբեջանի առջև կանաչ լույս է վառվում «էթնիկ զտումների» իր ոճրագործ քայլերն ազատորեն շարունակելու համար։ Նա ասաց, որ Բաքվի հանցագործությունները չտեսնելու տալով ու գլուխը մի կողմ շրջելով պաշտոնական Վաշինգտոնն ամբողջ աշխարհին, փաստորեն, ազդանշան է ուղարկում, որ այդպես գործելը թույլատրելի է. «Եթե մենք թույլ տանք էթնիկ զտումներ տեղի ունենան, բերելով զանազան պատճառաբանություններ (անվտանգություն, սահմանային անվտանգություն, թմրամիջոցների դեմ պայքար), գլուխներս այլ կողմ շրջենք, մենք այդպիսով ամբողջ աշխարհին ուղերձ ենք հղում, թե որոնք են մեր առաջնահերթությունները: Մենք մյուսներին աշխարհում ասում ենք. «Դուք կարող եք դա անել, քանի դեռ աշխատում եք մեզ հետ թմրամիջոցների դեմ պայքարի, սահմանների անվտանգության և նման այլ բաների վրա: Դա սարսափելի, սարսափելի արդյունքներ կունենա»։
 
Ահա Մենենդեսի խոսքի այդ հատվածն անգլերեն բնագրով. “If we allow for whatever reasons -- security, border security, counter narcotics -- for ethnic cleansing take place and we look the other way, we send a global message of what our priorities are. We say to others in the world: “You can do that as long as you work with us on counter narcotics, border security and other such things. That would be a horrific, horrific results.”
 
Սենատոր Քրիս Մըրֆին (Murphy), խոսելով այն մասին, որ Եվրոպան գազ և նավթ է գնում Ադրբեջանից, շատ կոշտ ձևակերպեց ԱՄՆ և ԵՄ իշխող շրջանակների՝ Ադրբեջանի «բռնապետության» նկատմամբ որդեգրած դիրքորոշումը՝ կտրուկ հարցադրելով. «Հիմա հարց է առաջանում՝ մենք ֆինանսավորու՞մ ենք հայ ժողովրդին դաժան շրջափակում իրականացնելու Ադրբեջանի ջանքերը» (“The question now becomes are we funding Azerbaijan's efforts to impose a brutal blockade on the Armenian people”):
 
Իսկ վերջում գործադիրի ներկայացուցիչը վախեցավ անգամ պատասխանել Բոբ Մենենդեսի այն հարցին, թե ի՞նչ նպատակով է Ադրբեջանը փակ պահում Լաչինի (Բերձորի) միջանցքը՝ առաջացնելով սենատորի անթաքույց դժգոհությունն ու հանդիմանությունը։
Կարելի է շատ ավելի երկար վերլուծել այս քննարկումը, բայց դրա ժամանակը, ցավոք, չունեմ։
Ցանկալի է, որ մարդիկ իրենք գոնե թարգմանաբար դիտեն կամ կարդան այս ուշագրավ հարց ու պատասխանը, որպեսզի հասկանան նաև, որ Հայաստանում գործող արևմտամետ «քաղաքական մեկնաբանները» սովորական հեքիաթասացներ են»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողությունՏոկիոն և Լիման պայմանավորվել են ամրապնդել պղնձի մատակարարումներըՆախագահի հրամանագրով ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿՎԵԼ. Եվրոպան եռում է․ սահմաններ, զորակոչ ու բողոքներԱֆրիկյան երկրներն Անթալիայում պահանջում են կատարել կլիմայական ֆինանսավորման խոստումներըՓաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինՀռոմի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկելՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ռոհինջաների ճամբարում պահանջել է անվտանգ վերադարձՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը․ՊԵԿԴեպարդիեն մեղադրվում է խմբակային բռնաբարության մեջԹուրքական հետազոտական նավը Կարաչիում է․ հորատումը նախատեսվում է 2027-ինՄոսկվան մեղադրում է Սանդուին իշխանությունը երկարաձգելու մտադրության մեջՄհեր Գրիգորյանն ու Չեխիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցությանըՓաշինյանի վերջնագիրը, «Ադրբեջան»՝ արցախցիների անձնագրերում․ Բաքվի նոր պահանջըԱՄՆ արդարադատության նախարարությունը հետ է կանգնում Ալյասկայի ընտրությունների դեմ հայցիցՄասիս քաղաքում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին Հայաստանում կստեղծվի մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակԱսիական բորսաների անկումը խորացել է․ Թայվանի շուկան մեկ օրում կորցրել է 6,2 տոկոս Կդատապարտե՞ք Փաշինյանի պահվածքը լրագրողի հետ․ սկսեք հենց սրանից. ՎարդեւանյանՉինաստանն ու Ինդոնեզիան բանակցություններ են սկսում․ բիզնեսը համաձայնեցրել է 35 գործարքՁեզ մի՛ պատառոտեք, Փաշինյանի հետնորդը չեք դառնալու․ Աննա Գրիգորյանը՝ ՌուբինյանինՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբԻրաքի ուժերը մտել են իրանամետ «Քաթաիբ Հեզբոլլահի» հենակետՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան«Եվրոպան ինքն իրեն է վնասում»․ Զախարովայի կոշտ հայտարարությունը գազային ճգնաժամի մասինԹմրանյութի իրացումների շղթա են բացահայտելԼոնդոնն ու Բրյուսելը երեք հարցով համաձայնել են․ ուսման վարձը դեռ բաց էԱրդեն զիջել եք այն ամենը, ինչ կար, այլևս թույլ չենք տա․ խաղաղություն՝ առանց զիջումներիԶախարովան լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը կեղծ է անվանելՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՎարշավան հայտնում է ռուսական երեք օդային օբյեկտի ներխուժման մասին Դուք խոչընդոտում եք խաղաղությանը՝ ՀՀ-ն այլ պետության կազմ մտցնելու համար․ թույլ չենք տա. ՌուբինյանԶախարովա․ Եվրոպացիները պատրաստ չեն Ուկրաինայի հարցով բանակցությունների լիարժեք մասնակցությանըԼևոն Տեր-Պետրոսյանի ուղերձից հետո Նիկոլ Փաշինյանը քննադատական գրառում է հրապարակելՄիլիոնավոր եվրոներ՝ թռիչքների համար․ Եվրախորհրդարանում քննարկում են գործուղումների ծախսերըԶելենսկին առաջարկել է պատերազմից հետո Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զորքեր տեղակայելՇվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվիԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնիցՖրանսիայում խուզարկել են «Ազգային միավորում» կուսակցության կենտրոնակայանը․ ի՞նչ է քննվումԱղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Ձեզ գերի վերցնելու դեպքում արագ կվերադարձնեն, ոչ թե կխոշտանգեն՝ մեր հայրենակիցների նման. ՂահրամանյանԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը«Ուկրաինան Մերցի համար ավելի կարևոր է, քան Գերմանիան»․ կոշտ քննադատություն ԲունդեսթագիցԿոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանն աշխատանքային այցով եղել է Գեղարդ և Գողթ բնակավայրերում Այսօր Ալիևը նոր Սահմանադրություն է ուզում, վաղը կպահանջի նոր կրոն ու լեզու. ՂահրամանյանՊուտինի սպառնալիքից հետո՝ հրթիռային հարվածներ Կիևի երեք կամուրջներին
Ամենադիտված