Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել
ՀասարակությունՍեպտեմբերի 18-ին, ժամը 21:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները հոգեբանի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ․ Յ․ի (ծնված 1984 թ.) ինքնասպանության փորձը։