Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկում են խմբային փուլի հանդիպումները
Սպորտ
Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում` Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում, մեկնարկում են խմբային փուլի հանդիպումները:
ՉԼ խմբային փուլում կկայանան անդրանիկ տուրի հանդիպումները: Պայքարի մեջ կմտնեն E, F, G, H խմբերի թիմերը:
E խմբում «Ֆեյենորդ»-ը կխաղա «Սելթիկ»-ի, «Լացիո»-ն` Մադրիդի «Աթլետիկո»-ի հետ:
F խմբի կենտրոնական մրցախաղում ՊՍԺ-ն ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ, իսկ «Միլան»-ի մրցակիցը «Նյուքասլ Յունայթեդ»-ն է:
G խմբում ՉԼ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ն կխաղա «Ցրվենա Զվեզդա»-ի, «Յանգ Բոյզ»-ը` «Լայպցիգ»-ի դեմ:
H խմբում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Անտվերպեն»-ին, Դոնեցկի «Շախտյոր»-ը` «Պորտու»-ին:
Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան