Սեպտեմբերի 18-ից 19-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 42 դեպք
ՀասարակությունԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 42 դեպք։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, անձնական ունեցվածքի գողության և վստահված գույքը հափշտակելու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, ավազակության, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, կաշառակերության, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու և հոգեկան ներգործության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար. 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: