Մեսսին հայտնել է՝ որոնք են իր սիրելի ուտեստները
Սպորտ
Արգենտինայի հավաքականի և Մայամիի «Ինտերի» ավագ Լիոնել Մեսսին խոսել է իր սիրելի ուտեստների մասին։
Աստղային ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը բծախնդիր չէ սնունդ ընտրելիս։
«Ես նախընտրում եմ պարզ ուտեստներ՝ հորթի սթեյք, կոտլետներ, մակարոնեղեն, շոկոլադ, կաթնային կարամել, պաղպաղակ։ Ես սիրում եմ ամեն ինչ, ինչը քաղցր է, ես սիրահարված եմ դրան։ Փորձում եմ քիչ քանակությամբ ուտել, բայց ժամանակ առ ժամանակ ինձ դա թույլ եմ տալիս»,- ասել է Մեսսին Toda Pasion-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դարձավ ամերիկյան ակումբի խաղացող։ Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 11 հանդիպման, դարձել 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
2023 թվականին արգենտինացին ընդգրկվել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։ Հետաքրքիր է, որ նա արդեն յոթ «Ոսկե գնդակ» ունի և այս ցուցանիշով ռեկորդակիր է։
2022 թվականին նա Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Քաթարի աշխարհի գավաթը և տարեվերջին ստացավ նաև այս մրցանակը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան