«Օպենհայմերը» դարձել է պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող կենսագրական ֆիլմը
ԼուսանկարներՔրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմի համաշխարհային վարձույթը շաբաթվա վերջին (սեպտեմբերի 15–17) հասել է 912,7 միլիոն դոլարի: Ֆիլմը դարձել է պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող կենսագրականը՝ շրջանցելով Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիան» Queen խմբի մասին: Այս մասին հայտնում է Deadline-ը։
Նախկինում Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմը, որը 2018 թվականին վաստակել էր 910,8 միլիոն դոլար, համարվում էր կենսագրական ֆիլմերի շարքում առաջատարը։
«Օփենհայմերը», որի պրեմիերան կայացել է հուլիսի 21-ին, պատմում է ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օփենհայմերի մասին, ով գլխավորել է ատոմային ռումբի ստեղծումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գիտնականին մարմնավորել է դերասան Կիլիան Մերֆին։ Ֆիլմը հիմնված է Պուլիտցերյան մրցանակի արժանացած «Ռոբերտ Օպենհայմերի հաղթանակն ու ողբերգությունը» գրքի վրա, որը գրվել է Քայ Բիրդի և Մարտին Շերվինի կողմից: Սա Նոլանի առաջին ֆիլմն է Universal Pictures-ի հովանու ներքո Warner Bros.-ի հետ տարիներ շարունակ համագործակցելուց հետո, որի համար նա ստեղծել է Interstellar, Inception և Dark Knight եռերգությունը: Ֆիլմը թողարկվել է Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմի հետ նույն օրը։