Իմ տեղեկություններով՝ ունենք վիրավոր, ռմբակոծում են ՊԲ դիրքերին եւ Ստեփանակերտի հարակից շրջաններին․ Անդրանիկ Թեւանյան
Քաղաքական
Իմ տեղեկություններով՝ Արցախում ունենք վիրավոր, ռմբակոծում են ՊԲ դիրքերին եւ Ստեփանակերտի հարակից շրջաններին: Այս մասին ֆեյսբուքյան լայվով քիչ առաջ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թեւանյանը:
«Ստեփանակերտում հայտարարված է օդային տագնապ: ՊԲ դիրքերին են հարվածում, իմ ինֆորմացիայով՝ մերոնք էլ են պատասխանում: Դրնբոնի ուղղությամբ որոշակի հարձակումներ կան: Եթե լայնամասշտաբ պատերազմ է սկսվելու, ապա Նիկոլ Փաշինյանը ցանկացած պարագայում չի կարող պատերազմը ղեկավարել, որովհետեւ նա մեկ անգամ մեզ տարել է պարտության, նա պետք է վռնդվի»,- նշեց Թեւանյանը:
Այս իրավիճակի առնչությամբ Թեւանյանը նաեւ մի քանի դիտարկում արեց.
«Փաստացի, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ հեռախոսազրույց ունեցավ, որի արդյունքում ծնվեց այսպես կոչված՝ 2+2 կամ 3+1 ֆորմատը, համաձայն որի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է քննարկվեն Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան տիրույթում: Սա նշանակում էր նախ Իրանին դուրս բերել այս տարածաշրջանային զարգացումներից, եւ երկրորդը՝ ի վնաս Հայաստանի Արցախի՝ վերանայել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը մեր երազանքների հայտարարությունը չէր, բայց որոշակի բալանսավորում էր ենթադրում. Այժմ դրա դեմ են աշխատում: Փաստացի, Փաշինյանը համաձայնել է Էրդողանի ու Ադրբեջանի պահանջներին եւ աշխատում է Հայաստանի ու Արցախի դեմ: Ինչու հենց այսօրտեղի ունցավ այդ հարձակումը»:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը