Դատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամ Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա Ադրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ Թրամփին Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ Բելոզյորով Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետ Ադեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-Նակալյան Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան ՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվել Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը 

Ադրբեջանը նպատակ ունի ագրեսիա նախապատրաստել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Խանդանյան

Հայաստան

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացվող ռազմական գործողությամբ ցանկանում է ավարտին հասցնել էթնիկ զտման քաղաքականությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված արտահերթ քննարկմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Այս գործողությունը նաև սադրանք է ընդդեմ միջազգային հանրության և մեր կողմից այն ընկալմանը, որ պետք է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը քննարկեն Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային մեխանիզմի միջոցով։ Ադրբեջանը նաև հարձակվում է այս խոսույթի և այս օրակարգի վրա և ցանկանում է իր էթնիկ զտման քաղաքականությունը ավարտին հասցնել։ Սրա վկայությունն է այն, որ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներից հնչում են մտքեր, թե բնակչության համար կարող են մարդասիրական միջանցք բացվել, ինչը ակնհայտ է բոլորիս, որ ցեղասպանական գործողության տարրեր է պարունակում կամ այդպիսին է»,- ասաց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը չափազանց տարակուսելի է և անընդունելի է համարում այն, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում նշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցության մասին։

«Կարծում եմ,  սա նպատակ ունի սլաքներն ուղղել Հայաստանի վրա և ագրեսիա նախապատրաստել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եվ այս առնչությամբ ես կոչ կանեի մեր հանրությանը հանդարտություն պահպանել և չտրվել սադրանքներին, որովհետև երկրի ներսում ևս բազմաթիվ են սադրանքները, որոնք այս խոսույթին են ծառայում»,- ընդգծեց Խանդանյանը։

Խանդանյանը նաև տարակուսելի է համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն պնդումը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղեկացվել է այս հարձակման մասին։

« Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, ի թիվս այն հարցերի, որոնք մենք ունեինք ռուս գործընկերների և ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո և անվտանգության երաշխավորը նրանք են, և եթե նրանք նախապես տեղեկացվել են, ապա ի՞նչ գործողություններ ձեռնարկել։ Այս հարցին հույս ունեմ, որ ռուս գործընկերները կտան պատասխան»,- նշեց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խոսքով՝ տարակուսանք է հարուցում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնության ԱԳ պաշտոնական ներկայացուցիչը իր հայտարարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին է կոչ անում դադարեցնել լարվածությունը։

«Ո՞րն է Հայաստանի մասնակցությունը այստեղ։ Բոլորը գիտեն, որ Հայաստանը չունի ռազմական ներկայություն Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության վրա»,- շեշտեց Խանդանյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը անհրաժեշտ է համարում խորհրդարանական մակարդակում ակտիվ աշխատանքը միջազգային գործընկերների հետ, տարբեր խորհրդարանական հարթակների պատգամավորների հետ, որպեսզի և իրազեկվածությունը բարձրանա, և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը բարձրանա, և ԼՂ-ի դեմ ագրեսիան դադարեցվի։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը
Ամենադիտված