Հաջիևն ասել է, թե «հիմնական ռազմական թիրախներն արդեն չեզոքացվել են»
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Հայաստանի կառավարությանը մեղադրել է, իր ձևակերպմամբ, Ղարաբաղում ապօրինի ռեժիմին աջակցելու համար, հաղորդում է «Լուրեր»–ը։
Ըստ Հաջիևի՝ Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահի ընտրությունը, պետնախարարի նշանակումը սադրիչ քայլեր էին Բաքվի դեմ, ինչի հետևում, իբր, Հայաստանն է։ Հաջիևի ձևակերպմամբ՝ անջատողական ռեժիմը պետք է ինքնալուծարվի, զինված ուժերը զինաթափվեն, ինչից հետո Ղարաբաղում ապրող հայերի վերաինտեգրման համար առավել լավ հնարավորություններ կկարողանան գտնել։
Հարցին ի պատասխան, թե քանի՞ օր է տևելու գործողությունը, Հաջիևն ասել է, որ հիմնական ռազմական թիրախներն արդեն չեզոքացվել են, այսուհետև գործողությունը կետային բնույթ է կրելու:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը