Ընդդիմադիր Ուդալցովի կալանքի ժամկետը ևս 15 օրով երկարաձգեցին
Ռուսաստան
Ինչպես հայտնում է "Эхо Москвы" ռադիոկայանը, ընդդիմության ակտիվիստ "Ձախ ճակատ"-ի կորդինատոր Սերգեյ Ուդալցովի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 15 օրով:
Արդեն երեք շաբաթ է Ուդալցովը կալանավորված է: Մինչ օրս նա գտնվում էր կալանավորների համար նախատեսված հիվանդանոցում: Հիվանդանոցից դուրս գալուց հետո ակտիվիստին տեղափոխել են դատարան, որտեղ էլ վճիռ է կայացվել վերջինիս կալանքի ժամկետը ևս 15 օրով երկարաձգելու համար:
Ռուսական ''Радио Свобода''-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 23-ի առավոտյան դատավորի որոշմամբ հիվանդանոցում` Ուդալցովի մոտ հսկողություն են կատարել ոստիկանության աշխատակիցները:
Ըստ նրա փաստաբանի՝ Ուդալցովը դեկտեմբերի 18-ից գտնվում է հիվանդանոցում հացադուլ հայտարարելու համար:
Ընդդիմադիր ակտիվիստին աջակցելու համար հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոցներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)