Բանկի աշխատակիցը ձերբակալվել է 30 միլիարդ ռուբլի կանխիկացնելու համար
Ռուսաստան
Ոստիկանությունը ձերբակալել է Մոսկվայի առևտրային բանկերից մեկի աշխատակցին և այս գործով կասկածյալ ևս երկու հոգու, ովքեր մեղադրվում են փողերի լվացման մեջ:
«Մոսկվայի առևտրային բանկերից մեկի կառավարիչը և երկու այլ անձինք դրամական փոխանցումներ և բանկային գործարքներից ստացված տոկոսային շրջանառության վերաբերյալ, առանց լիցենզիա ունենալու, դրամական փոխանցումներ և վճարումներ է կատարել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- այս մասին հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարության կենտրոնական դաշնային շրջանի մամուլի քարտուղար Ռոման Միխայլովը:
Ըստ Միխայլովի` մեղադրյալները, ընդհանուր առմամբ, բանկից կանխիկացրել են 30 մլրդ ռուբլի:
Ձերբակալվածների անձնական տվյալների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)