ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով` 22 մարդ է զոհվել (տեսանյութ)
ՏեսանյութերԱռնվազն 22 մարդ է զոհվել ԱՄՆ Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Fox News-ը։ Հանցագործը կրակ է բացել երեք վայրերում՝ ռեստորանում, խանութում և զվարճանքի կենտրոնում։
Հեռուսաալիքը պարզաբանել է, որ տեղեկությունը նախնական է և հաստատել է, որ զոհերի թիվը հասել է 22-ի, ևս 30 մարդ վիրավորվել է։
NBC-ն հաղորդել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 60-ի: Ըստ իր տվյալների՝ այս միջադեպի զոհերի թիվը գրեթե հավասար է ամբողջ նահանգում սպանության զոհերի միջին տարեկան թվին։ Անցյալ տարի Մենում սպանվել է 29 մարդ, իսկ 2020 թվականին՝ 20 մարդ։
«Քաղաքում ակտիվ կրակոցներ են։ Իրավապահ մարմինները խնդրում են տանը մնալ, դռները՝ փակ, երկու վայրում հետաքննություն է ընթանում»,- ասվում է տեղի ոստիկանության ֆեյսբուքյան գրառման մեջ։