Կովկասյան ընձառյուծը նկատվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում (տեսանյութ)
Տեսանյութեր
Կովկասյան ընձառյուծը նկատվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում: Այս մասին հայտնում է բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղը:
«Ինչպես շատերը գիտեն, ընձառյուծներն իրենց կենսամիջավայրի որոշ տեղերում հոտային նշաններ են թողնում` ազդարարելու հնարավոր մրցակիցներին կամ զուգընկերներին սեփական ներկայության մասին: Ուշագրավ է, որ Հայաստանի որոշ պահպանվող տարածքներում կան վայրեր, որտեղ հաճախ այցելում են մեկից ավելի ընձառյուծներ։ Այսպիսով՝ այս կետերում նրանց միջև «լուռ հաղորդակցություն» է տեղի ունենում»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)